Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Գիտելիքն ու իրազեկվածությունը համայնքների զարգացման խթան» ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզի ՀԿ-ների, լրագրողների, խոցելի խմբերի և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների կարողությունների զարգացման նպատակով կազմակերպում է եռօրյա դասընթաց`մարդու իրավունքներ, խտրականություն և շահերի պաշտպանություն թեմաներով:

Դասընթացը անցկացվելու է հուլիսի 26-28-ը՝ Աղվերանի «Արթուրս» հանգստյան տանը: Դասընթացն անվճար է: Կփոխհատուցվի մարզերից եկողների ճանապարհածախսը:

Դասընթացի մասնակցության համար դիմումներն ընդունվում են մինչեւ հուլիսի 18-ը:

Դասընթացի ավարտից հետո մեկամսյա ժամկետում մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է պատրաստի հոդված՝ իրենց համայնքներում առկա մարդու իրավունքների խախտումների կամ խտրականության դրսևորումների վերաբերյալ` Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կայքում (armhels.com) տեղադրելու համար:

Հետաքրքրված անձինք կարող են էլեկտրոնային նամակ ուղարկել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Սիրվարդ Մամիկոնյանին կամ հասարակայնության հետ կապերի մասնագետ Գոհար Ոսկանյանին` հետևյալ հասցեներով` [email protected], [email protected]:

Նամակի «Թեմա» դաշտում նշեք «Մարդու իրավունքներ, խտրականություն և շահերի պաշտպանություն թեմայով սեմինար» և կցեք ինքնակենսագրականը (CV): Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 56 03 72 հեռախոսահամարով:

Նախապատվությունը տրվելու է այն քաղաքացիներին, որոնք չեն մասնակցել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից իրականացված նմանատիպ թեմայով դասընթացի: