Մրցույթին կարող են մասնակցել լրագրողներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից և Տաջիկստանից:

Թեման է՝ « Եվրասիական ինտեգրացումն ու զարգացումը. 21-րդ դար»: Մրցանակները կտրվեն տարածաշրջանային տնտեսական ինտեգրացմանը և կայուն զարգացմանը վերաբերող լրագրողական լավագույն նյութերի հեղինակներին:

Մրցանակային 4 անվանակարգ է սահմանված. լավագույն հրապարակումը՝ լրատվական գործակալությունում, առցանց մեդիայում, տպագիր մամուլում, և հեռուստատեսային լավագույն ռեպորտաժ:

Մրցույթին ներկայացվող նյութերը պետք է հրապարակված կամ հեռարձակված լինեն 2015թ. օգոստոսի 31-ից մինչև 2016թ. սեպտեմբերի 30-ը:

Հաղթողները՝ բացի մրցանակներից, նաև վկայագրեր կստանան:

Մասնակցելու հայտ ներկայացնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 30-նն է:

Լրացուցիչ մանրամասների համար (ռուսերեն է) սեղմել այստեղ: