Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել ինտերակտիվ պատմություններ, ներառյալ՝ կայքէջային աշխատանք, խաղեր, մուլտիմեդիա ինստալյացիաներ և այլն:

Մրցանակաբաշխությունը հայտարարել է և հայտերն ընդունում է «Պատումների  ապագան» գագաթնաժողովը ( Future of Storytelling: FoST): Հոկտեմբերի 5-ին և 6-ին Նյու Յորքում նախատեսված գագաթնաժողովին մասնակցելու են գործադիր պաշտոնյաներ, մասնագետներ, որոնք արդեն պատկերացում ունեն, թե պատմություններն ինչ եղանակով պետք է ներկայացվեն «վաղը և, գուցե՝ դրանից հետո էլ»:

Մրցույթի ներկայացվելիք ոչ անգլերեն աշխատանքներին հարկ է անգլերեն լուսագրեր ( տիտրեր) կցել:

Հաղթողին 10 հազար դոլար կշնորհվի, գագաթնաժողովին մասնակցելու հրավեր, իսկ Նյու Յորք կատարելիք ճամփորդության ծախսերը կփոխհատուցվեն:

Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 29-նն է, հայտավճարը 25 դոլար է:

Լրացուցիչ տեղեկությունների համար սեղմել այստեղ: