«Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է ԼԳԲՏԻ անձանց հարցերին առնչվող «Բազմազանություն-2016» ամենամյա լրատվական մրցույթ, որի նպատակն է միավորել ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներուժը ԼԳԲՏԻ անձանց հիմնախնդիրների լուսաբանման շուրջ և խրախուսել ոլորտի հիմնահարցերը բարձրաձայնող լրագրողներին:

Մրցույթին կարող են մասնակցել Երևանի և մարզերի լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու անկախ լրագրողները:

Մրցույթի մասնակցելու համար հարկավոր է.

  • Ներկայացնել 2016 թվականի հունվարից 1-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ ԼԳԲՏԻ թեմաներով պատրաստած հեռուստահաղորդումներ, ռադիոհաղորդումներ, մամուլի հրապարակումներ և ինտերնետային պարբերականներում ներկայացված լրագրողական նյութեր:
  • Նյութերում պետք է պահպանված լինեն լրագրողական էթիկան և հեղինակային մոտեցումը:
  • Նյութի բովանդակությունը պետք է լինի հանրությանը մատչելի:
  • Ընտրված թեման պետք է լինի սպառիչ և հարցի շուրջ պարունակի համակողմանի տեղեկատվություն:
  • Նյութերը պարտադիր պետք է լինեն հայերեն (անգլերեն տարբերակը՝ ըստ ցանկության):

Ոլորտի մասնագետներից և լրագրող-փորձագետներից կազմված ժյուրին կընտրի մրցանակակիրներին, որոնք կպարգևատրվեն դրամական մրցանակներով:

Մրցույթի հաղթողը կստանա դրամական պարգև՝ 100,000 ՀՀ դրամ

Ժյուրիի համակրանքին արժանացած ևս 2 նյութ կարժանանան խրախուսական մրցանակների:

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտ  և այն նյութի հետ ուղարկել [email protected] էլէկտրոնային հասցեին: Տպագիր մամուլում կամ ինտերնետ պարբերականներում տեղադրված նյութերը կարող եք ուղարկել էլեկտրոնային տարբերակով: Դիմում հայտը կարող եք ներբեռնել այստեղ:

Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետը 2016 թվականի նոյեմբերի 1-ն է (մինչև ժամը 18:00-ն):

Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: