Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության է հրավիրում թարգմանիչների՝ հայերենից անգլերեն, անգլերենից հայերեն, հայերենից ռուսերեն, ռուսերենից հայերեն գրավոր ու բանավոր թարգմանություններ կատարելու համար: Սա ոչ թե մշտական, այլ ժամանակավոր աշխատանք է: Թարգմանությունները կարող են առնչվել կազմակերպության գործունեության տարբեր ոլորտներին և ծրագրերին:

Աշխատանքի նկարագրություն

  • դասընթացների, կոնֆերանսների, քննարկումների և այլ միջոցառումների բանավոր հաջորդական թարգմանություն
  • ուսումնական նյութերի և մասնագիտական ձեռնարկների գրավոր թարգմանություն
  • լրագրողական նյութերի, ֆիլմերի գրավոր թարգմանություն
  • այլ բնույթի թարգմանություններ

Պահանջվող հմտություններ

  • բարձրագույն լեզվաբանական/թարգմանչական կամ համապատասխան այլ կրթություն
  • անգլերենի և հայերենի գրավոր և բանավոր խոսքի գերազանց իմացություն
  • թարգմանություններ կատարելու աշխատանքային փորձ
  • տարբեր միջավայրերում և աշխատանքային խմբերում աշխատելու, արագ կողմնորոշվելու և անկաշկանդ հաղորդակցվելու ունակություն:

Լրագրողական բառապաշարի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն:

Ներկայացված չափանիշներին համապատասխանող հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրությունը (CV) և գնային առաջարկի ձևը ուղարկել [email protected] հասցեին: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2016թ. հունիսի 30-ը: Հարցերի դեպքում կարող եք դիմել Անի Բերբերյանին՝  010 58 36 20 հեռախոսահամարով: