«Նիդերլանդների կրթավճարային ծրագրեր» կազմակերպությունը ( NFP) հայտեր է ընդունում՝ «Ռադիո Նիդերլանդի» ուսումնական կենտրոնում կազմակերպվող դասընթացներին մասնակցելու համար: NFP-ն ֆինանսավորում է այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը:
Մասնակցության համար կարող են դիմել նաև Հայաստանից լրագրողները, որոնք մասնագիտական որոշակի փորձ արդեն ունեն:
NFP- կրթավճարը փոխհատուցում է ճամփորդական, կացարանի և բուն դասընթացների ծախսերը:
Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 22-ն է:
Դասընթացների թեմաները խիստ բազմազան են, անցկացման ժամկետները՝ տարբեր. դրանց ծանոթանալու և դիմելու համար սեղմել այստեղ:
Լրացուցիչ տեղեկությունների, մասնակցության և կրթավճարի դիմելու համար սեղմել այստեղ: