Կարող են դիմել առնվազն երեք տարվա մասնագիտական փորձ ունեցող կին լրագրողները:

Դրամաշնորհը The Secular Society-ի աջակցությամբ տրամադրում է International Women՚s Media հիմնադրամը ( IWMF) : Նպատակն է՝ ամբողջ աշխարհում խրախուսել կանանց և աղջիկների կյանքում լուրջ ազդեցություն թողնող, դեռևս չհրապարակված խնդիրների բարձրաձայնումը մեդիայում:

Մոտ 5000 դոլարի դրամաշնորհը կարող է ծախսվել նաև լուսաբանման հետ կապված տեխնիկական նպատակաների համար, այդ թվում՝ ճամփորդական ( թռիչքներ, ցամաքային ճամփորդություն և այլն), անհրաժեշտության դեպքում՝ վարձվելիք թարգմանչի ծառայությունների վճարում:

Հայտերը քննարկվում են ըստ ստացման հերթականության, դրամաշնորհները կտրամադրվեն օգոստոսին, դեկտեմբերին և ապրիլին:

Մանրամասների և դիմելու համար սեղմել այստեղ