«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն հրավիրում է մասնակցելու «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքի իրազեկում և լուսաբանում» թեմայով երկօրյա դասընթացի:

Դասընթացը տեղի կունենան 2016թ.-ի հունիսի 18-19-ը, Աղվերանում:

Մասնակցության նախապատվություն կտրվի բոլոր այն լրագրողներին, ովքեր իրենց մասնագիտական գործունեության ընթացքում թեկուզ և մեկ անգամ անդրադարձել են մարդկանց թրաֆիքինգի հիմնախնդրին:

Դասընթացները վարելու են ոլորտի լավագույն փորձագետները, որոնք իրենց գիտելիքներն ու հմտությունները կփոխանցեն մասնակիցներին։  

Դասընթացի մասնակիցների բոլոր ծախսերը կհոգա «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն:

Դասընթացն իրականացվում է ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի աջակցությամբ:

Մասնակցելու համար անհրաժեշտ է [email protected] էլ. հասցեին ուղարկել հայտատուի ինքնակենսագրականը (CV) և թրաֆիքինգի թեմայով պատրաստած նյութի պատճենը կամ հղումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2016 թվականի հունիսի 13-ը:

Հարցերի դեպքում զանգահարել՝ (+374 60) 623274, (+374 91) 277755: