Վավերագրական ֆիլմերի և զանգվածային լրատվական միջոցների արտադրանքի վերլուծություն և ծանոթացում այլընտրանքային լուսաբանման գործիքներին։
Ինչու՞ և ինչպե՞ս է ստեղծվում զանգվածային լրատվական միջոցների արտադրանքը: Ու՞մ շահերին է ուղղված դրանց աշխատանքը: Հնարավո՞ր է արդյոք հանրության շահերին նպաստող լրատվամիջոցներ ունենալ և ինչպե՞ս կարող են այսօր դրանք գոյատևել: Որքանո՞վ է նպատակահարմար անշտապ և սևեռուն լուսաբանումը՝ վավերագրական ֆիլմերի միջոցով։
Այս հարցերի շուրջ «Ուտոպիանա.ամ» մշակութային-ստեղծագործականհասարակական կազմակերպությունն իր ACTV նախագծի շրջանակում իրականացնում է տեսական և պրակտիկ դասընթաց, որի ընթացքում մասնակիցները
• կստանան ԶԼՄ-ների արտադրանքի նկատմամբ քննական հայացք ձևավորելուն նպաստող տեսական գիտելիքներ
• ներկա կգտնվեն լրատվական միջոցների աշխատանքային պրոցեսին
• կծանոթանան վավերագրական ֆիլմի միջոցով լուսաբանման առանձնահատկություններին
• կծանոթանան լուսանկարի միջոցավ լուսաբանման առանձնահատկություններին
• հնարավորություն կունենան կիրառել ստացված գիտելիքները դասընթացների պրակտիկ մասում` պատրաստելով սեփական նյութերն իրենց հետաքրքրող թեմաների շուրջ:
Նախագծին կարող են մասնակցել 16-35 տարեկան անձինք:
Ողջունվում է մարզերից դիմորդների, ինչպես նաև տեխնիկական հմտությունների տիրապետող և տարբեր սոցիալական նախաձեռնություններում ակտիվ դիմորդների մասնակցությունը։
Դասընթացի առաջին փուլը կանցկացվի հունիսի 20-24-ը Երևանում։ Այն մասնակիցները, որոնք առաջին փուլի ավարտին կներկայացնեն վավերագրական ֆիլմի, ֆոտոշարքի կամ լրագրողական ռեպորտաժի պատշաճ հայտ, մտահղացումն ի կատար ածելու հնարավորություն կստանան հետագա ամիսների ընթացքում՝ նախագծի երկրորդ փուլում։
Դասընթացներն անվճար են: Կազմակերպությունը կապահովի մարզերից ներգրավված մասնակիցների կացարանը և սնունդը: Մարզերից ներգրավված մասնակիցները պարտավոր են հոգալ իրենց ճանապարհածախսը:
Նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ դիմում հայտը: http://goo.gl/forms/ovl5e137usvDP2fO2
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հունիսի 13-ը, ժամը 18:00: Վերջնաժամկետի խախտումով հայտերը չեն դիտարկվի:
Հավելյալ հարցերի կամ մանրամասների դեպքում կապվեք մեզ հետ
նախագծի կոորդինատոր`
Նորա Գալֆայան
հեռ.` 055 781874
[email protected]
նախագծի ղեկավար`
Դավիթ Ստեփանյան
հեռ.` 094 799795
[email protected]
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: