New Diplomacy ( Նոր դիվանագիտություն) ծրագիրը նախատեսված է ԵՄ Արևելյան գործընկերության վեց երկրների լրագրողների համար: Այսինքն, կրթավճարի մրցույթին կարող են դիմել Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի լրագրողները:
Ծրագրի իրականացման ժամկետը 2016թ. օգոստոսից 2017թ. փետրվարն է, նպատակը՝ հետսովետական տարածքը, մասնավորապես այս վեց երկրները լուսաբանող լրագրության չափանիշների բարձրացումը:
Ծրագրի բաղկացուցիչներից են՝ Եվրամիության որևէ նորանդամ երկրի լրագրողական կազմակերպությունում հինգշաբաթյա դասընթացը, կրթա-ուսուցողական փուլը, Եվրամիության երկրների լրագրողների հետ համագործակցությունը:
New Diplomacy- ն կփոխհատուցի ճամփորդական և կացության ծախսերը, ինչպես նաև օրավճար կտրամադրի՝ 5-շաբաթյա դասընթացին մասնակցելիս:
Դիմելու վերջնաժամկետը հունիսի 20-ն է:
Լրացուցիչ մանրամասների և դիմելու համար սեղմել այստեղ: