Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է կամավորների՝ աջակցելու կազմակերպության աշխատանքներին հետևյալ ոլորտներում.

Գրաֆիկական դիզայն և ձևավորում

Պահանջվող որակներ. նկարելու հմտություն, Adobe Illustrator և Adobe Photoshop ծրագրերի իմացություն, հետաքրքրվածություն դիզայնի ոլորտի նոր տենդենցներով, անիմացիոն ծրագրերի իմացությունը (Аdobe After Effects, Adobe Premier, Cinema 4D) կդիտարկվի որպես առավելություն:

Առաջարկվող աշխատանք. մասնակցություն լոգոների, պաստառների, գրքույկների, թռուցիկների ձևավորման, ինֆոգրաֆիկայի և հեռուստատեսային գրաֆիկայի ստեղծման աշխատանքներին:

Ադմինիստրատիվ օգնական

Պահանջվող որակներ. կազմակերպված, արդյունավետ և վերջնաժամկետներում աշխատելու կարողություն, թիմում ներգրավվելու և հաղորդակցվելու հմտություններ, հետաքրքրասիրություն, նոր աշխատանք կատարելու պատրաստակամություն:

Առաջարկվող աշխատանք. աջակցություն կազմակերպության տարբեր միջոցառումների, հանդիպումների, դասընթացների կազմակերպման աշխատանքներին, գրադարանային գործ՝ գրականության համակարգում, ցուցակագրում, համալրում, բաժանորդների և ընթերցողների սպասարկում:

Բարձրագույն կրթությունն ու օտար լեզուների իմացությունը կդիտարկվեն որպես առավելություն:

Նախատեսվում է, որ ՄՆԿ կամավոր աշխատանքը կտևի նվազագույնը 2 ամիս՝ շաբաթական մինչև 20 ժամ զբաղվածությամբ:

Հետաքրքրված անձինք մինչև հունիսի 12-ը կարող են ուղարկել իրենց համառոտ կենսագրությունը և պահանջներին համապատասխանող՝ նախկինում արված նմանատիպ աշխատանքները [email protected] էլեկտրոնային հասցեով: Նամակը վերնագրել «volunteer», իսկ նամակի տեքստում նշել, թե որ աշխատանքի համար է դիմումը:

Հարցերի դեպքում խնդրում ենք կապվել 010 58 26 20 հեռախոսահամարով: