Մրցույթին մասնակցելու համար կարող է դիմել յուրաքանչյուր ոք:

ՄըքՔինսի գլոբալ ինստիտուտը ( McKinsey Global Institute)  հայտարարում է Եվրոպայում տնտեսական աճի մասին էսսեի համաշխարհային մրցույթ:

Մրցույթի ներկայացվող հոդվածները պետք է նկարագրեն, թե տնտեսական աճին նպաստող և արդյունավետ ինչ ռազմավարություն կարելի է կիրառել, որն ուղղված կլինի թե ընտրողներին, թե համապատասխան քաղաքականությունը կերտողներին:

Հոդվածները պետք է լինեն անգլերեն և առավելագույնը 5 000 բառ պարունակեն:

Գլխավոր մրցանակը 60 հազար եվրո է, երկրորդ մրցանակը՝ 15 հազար եվրո: Մինչև 30 տարեկան հեղինակի լավագույն հոդվածի համար սահմանված է 25 հազար եվրո մրցանակ:

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը հուլիսի 31-ն է:

Լրացուցիչ մանրամասների և դիմելու համար սեղմել այստեղ: