es_em_median

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է «Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթի 2016թ. մեկնարկը: Մրցույթի նպատակն է ուսանողներին առիթ տալ մտածելու մեդիայի ազդեցության ու դերի մասին, ներկայացնելու անձնական պատմություններ, թե ինչպես է մեդիան օգնել կամ հակառակը` մոլորության մեջ գցել իրենց,  բարձրաձայնելու, թե ինչպիսին կուզեին տեսնել լրատվությունն ու լրատվամիջոցները:

Մասնակցության համար չկան ուսումնական հաստատությունների կամ մասնագիտական ուղղվածության սահմանափակումներ։

Ներկայացվող նյութի առաջարկվող թեմաներն են՝

  • Ես վստահում եմ/չեմ վստահում լրատվամիջոցներին
  • Ես նայում եմ աշխարհին մեդիայի միջոցով
  • Ես հաղորդում եմ պատրաստում  
  • Ես՝ պատերազմական լրատվության ու քարոզչության խաչմերուկում
  • Ես եմ մեդիան

 Նյութերը կարող են լինել

  • էսսե/անձնական պատմություն (մինչև 3 էջ)
  • Վերլուծական աշխատանք (մինչև 5 էջ)
  • Լուսանկար կամ ֆոտոպատմություն
  • Տեսանյութ
  • Մուլտիմեդիա նյութ

Մրցույթի 3 լավագույն աշխատանքները կհրապարակվեն Media.am կայքում, իսկ հեղինակները կստանան մրցանակներ և վկայագրեր:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] կամ [email protected] էլ․ փոստի հասցեին մինչև 2016 թվականի հունիսի 6-ը՝ ներառելով դիմողի ինքնակենսագրությունն ու կոնտակտային տվյալները: Մանրամասների համար զանգահարել 010 583620 կամ 077 176729 համարով:

Սա ամենամյա մրցույթ է, նախորդ տարվա մանրամասները կարող եք գտնել այստեղ:

Մրցույթն իրականացվում է «Մեդիան քաղաքացիների իրազեկված մասնակցության համար» ծրագրի շրջանակում, որը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցության հիմնադրամը և Ինտերնյուսը (ԱՄՆ)՝ ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: