Հայաստանի Հելսինկյան կոմիտեն կազմակերպում է «Մարդու իրավունքներ, խտրականություն, լրագրողական էթիկական սկզբունքներ» թեմաներով եռօրյա դասընթաց` մարզային և երևանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:
Դասընթացի ավարտից հետո մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է պատրաստի 1 ռեպորտաժ` խոցելի խմբերի խնդիրների վերաբերյալ` մեկամսյա ժամկետում:
Դասընթացն անց է կացվելու 2016 թվականի մայիսի 13-15-ը, Ծաղկաձորի կամ Աղվերանի հանգստյան տներից մեկում: Դասընթացն անվճար է: Կփոխհատուցվի մարզերից եկողների ճանապարհածախսը:
Հայտերն ընդունվում են մինչև 2016 թվականի մայիսի 10-ը, ժամը 17:00-ը:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Սիլվա Մամիկոնյանին, ծրագրերի օգնական Քրիստինե Խաչիկյանին կամ հասարակայնության հետ կապերի մասնագետ Գոհար Ոսկանյանին` հետևյալ հասցեներով` [email protected], [email protected], [email protected]: Նամակի «Թեմա» դաշտում նշեք «Մարդու իրավունքների և խտրականության թեմայով դասընթաց» և նամակին կցեք ինքնակենսագրականը (CV): Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+37410) 56 03 72 հեռախոսահամարով:
Լրագրողների ընտրության ժամանակ նախապատվությունը տրվելու է մարզերում գործող և տվյալ բնակավայրում հիմնական տեղեկատվություն ապահովող լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք նախկինում չեն մասնակցել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից կազմակերպված վերոնշյալ թեմայով դասընթացի: