«Լրագրությունը՝ ապագա մարտահրավերների համար» ծրագիրը նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի սկսնակ լրագրողների համար, որոնք ցանկություն ունեն զարգացնելու հետաքննական լրագրության հմտություններն ու ընդլայնելու գործընկերների ցանցը:

Դասընթացներն անցկացնում են միջազգային փորձ ունեցող լրագրողները, խմբագիրներն ու փորձագետները:

Դիմորդները պետք է՝

  • Լինեն սկսնակ լրագրողներ, որոնք հետաքրքրված են հետաքննական լրագրությամբ (հետաքննական լրագրության նախնական փորձը պարտադիր չէ, պարտադիր է որոշակի աշխատանքային փորձը):
  • Լինեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի 20-35 տարեկան քաղաքացիներ:
  • Լավ տիրապետեն անգլերենին:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2016 թվականի մայիսի 13-ը: Մանրամասները և հայտը կարող եք գտնել այստեղ: