Երիտասարդ լրագրողները, մեդիա մենեջերները և հանրային կապերի մասնագետները կարող են հայտ ներկայացնել՝ մասնակցելու DW ակադեմիայի Միջազգային մեդիա հետազոտությունների՝ Բոննում անցկացվելիք ծրագրին:

Ուսումնական 4 կիսամյակ տևող ծրագիրը հաջող ավարտած ուսանողներին կշնորհվի մագիստրոսի աստիճան:

Ծրագրի իրականացման ընթացքում դասախոսություններ, տարբեր կարգի ուսումնասիրություններ, գործնական աշխատանք կառաջարկվի հետևյալ ոլորտներում՝ մեդիա և զարգացում, լրագրություն, հանրային կապեր և մեդիա մենեջմենթ:  

10 լիակատար կրթավճարներն առաջարկվում են Արևելյան Եվրոպայից, Աֆրիկայից, Ասիայից, Լատինական Ամերիկայից դիմողներին:

Դիմողները պետք է ունենան բակալավրի կրթական աստիճան և մեդիայի կամ նրան առնչվող որևէ ոլորտում աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ, տիրապետեն գերմաներենին կամ անգլերենին:

Դիմելու վերջնաժամկետն ապրիլի 30-նն է:

Լրացուցիչ մանրամասների համար սեղմել այստեղ: