Էմոտիկոնների ստեղծման մրցույթ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում հայտարարում է էմոտիկոնների (սմայլիկների), սթիքերների դիզայնի, պատրաստման և գործարկման մրցույթ:

Ստեղծվող էմոտիկոնները և/կամ սթիքերները պետք է արտահայտեն մեդիա արտադրանքի՝ լուրերի, հոդվածների, ռեպորտաժների, հարցազրույցների, լուսանկարների, տեսանյութերի, լրագրողական այլ աշխատանքների հանդեպ լսարանի, օգտատերերի վերաբերմունքն ու գնահատականը:

Մրցույթին ներկայացվող փաթեթը պետք է ներառի՝

  • Գաղափարի լրացված հայտը (ներկայացվող գաղափարի համառոտ նկարագիրը, մասնակցի տվյալները, նախկինում արված նմանատիպ աշխատանքները)
  • Դիզայնի 3 օրինակ (հայտին կից հավելվածում ներկայացված է էմոտիկոնների թեմաների նախնական ցանկը. անհրաժեշտ է ընտրել դրանցից 3-ը կամ առաջարկել սեփական թեմաները)
  • Գնային առաջարկի լրացված հայտը 

Մրցույթին կարող են մասնակցել կազմակերպություններ, խմբեր, անհատներ: Մրցույթում հաղթած մասնակիցը կամ թիմը հետագայում պետք է պատրաստի մինչև 15 էմոտիկոն, որոնք կկիրառվեն համացանցում՝ Android, iOS, Windows, MacOS օպերացիոն համակարգերով, թաբլեթներում, հեռախոսներում, համակարգիչներում:

Լրացված 2 հայտերը, էմոտիկոնների օրինակները՝ PDF տարբերակով, ինչպես նաև հավելյալ ֆայլերն անհրաժեշտ է մինչև մայիսի 9-ը ուղարկել [email protected] էլ. հասցեին ` նամակի թեմայում նշելով Emoticon բառը: Հարցերի դեպքում դիմել Արեն Մանուկյանին՝ 010 583620 հեռախոսահամարով:

Մրցույթն անցկացվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում, որը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *