Անվճար դասընթացին մասնակցելու համար կարող են դիմել զարգացող և անցումային երկրների այն լրատվամիջոցները, որոնք ցանկանում են կատարելագործել իրենց թվային թողարկումները:
Thomson Reuters Foundation-ի նախաձեռնած ուսուցողական ծրագիրը կոչվում է՝ «Վաղվա լուրերը»: Մասնակիցներին կներկայացվեն ամենաթարմ մեդիա գիտելիքները, որոնք համատեղ մշակել են Լրագրության հետազոտման Reuters ինստիտուտը և Thomson Reuters-ը:
Դասընթացը, որը տեղի կունենա 2016թ. հունիս, հուլիս ամիսներին, ներառում է ինտենսիվ գործնական պարապմունքներ, թե ինչպես կարելի է մշակել և թողարկել միջհարթակային բովանդակությունը: Այս ծրագիրը հնավորություն է տալիս մասնակցելու նույնանման այլ դասընթացների և սեմինարների ևս, որոնք նույն ժամանակահատվածում անցկացնելու է Thomson Reuters-ը:
Դիմելու վերջնաժամկետը մայիսի 2-ն է:
Մանրամասներին ծանոթանալու և մասնակցության հայտ ներկայացնելու համար սեղմել այստեղ: