«The Interlink Academy for International Dialog and Journalism» կազմակերպությունը հայտարարում է ընդունելություն «Թվային լրագրություն Արևելյան Եվրոպայի համար» ուսումնական ծրագրում:
Լրագրողները Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Մոլդովայից, Ռուսաստանից և Ուկրաինայից ձեռք կբերեն հմտություններ և գիտելիքներ բջջային հրապարակման, օնլայն հետազոտության և ինտերնետային անվտանգության մասին:
Դասընթացը բաղկացած է երկու փուլից` մեկը՝ Գերմանիայում (Համբուրգ), մեկը՝ օնլայն:
Մասնակիցներին կտրամադրվեն կրթաթոշակներ:
Հայտերը կընդունվեն մինչև 2016 թվականի ապրիլի 5-ը:
Ծրագրի հայտին և մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: