Ադամ Միցկիևիչ համալսարանի Լուրերի գրագիտության Եվրոպական կենտրոնը (European Center for News Literacy) հուլիսի 10 -17-ը Պոզնանում (Լեհաստան) կազմակերպում է լրագրագիտության (News Literacy) ամառային դպրոց:
Լուրերի գրագիտության դասընթացները կանցկացնեն ԱՄՆ-ից և Լեհաստանից փորձառու դասընթացավարներ, որոնք խորհրդատվություն կմատուցեն նաև, թե ինչպես կարելի է տրված գիտելիքը հարմարեցնել որևէ երկրի տեղական ինստիտուտներին և ցանցային հնարավորություններին:
Կազմակերպիչները կհոգան ընտրված մասնակիցների օրվա սննդի որոշ մասի, կացության ծախսերը, ինչպես նաև կապահովեն դասընթացի ժամանակ անհրաժեշտ ուսուցողական նյութերով:
Transatlantic Mobility Office (AMU) -ի հետ համագործակցությամբ՝ ինստիտուտը հատուկ կրթավճարներ կտրամադրի Արևելյան Եվրոպայից, Կովկասից և Միջին Ասիայից ընտրված մասնակիցներին:
Դիմելու վերջնաժամկետը ապրիլի 4-ն է:
Լրացուցիչ տեղեկություններին կարելի է ծանոթանալ այս հղումով: