media_am_logo

Սկսնակ լրագրողները «Perspektivy» («Հեռանկարներ») ծրագրի շրջանակում կարող են դիմել անվճար դասընթացների՝ գիտելիքներն ու հմտությունները բարելավելու համար: «Perspektivy» ծրագիրը «Thomson Reuters Foundation»-ի, «Robert Bosch Stiftung»-ի և «Fritt Ord Foundation»-ի համատեղ նախաձեռնությունն է:

«Լրատվությունը թվային դարաշրջանում». 5-օրյա վարպետության դաս լրատվության միջազգային չափանիշների մասին, որը կանցկացվի ապրիլի 23-27-ը Մոսկվայում:

Ծրագիրը կհոգա լրագրողների ճանապարհածախսը, կեցության ու սննդի ծախսերը:

Դասընթացին դիմելու հայտին, վերջնաժամկետին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
 

«Տրանսսահմանային լրագրություն». ծրագիր՝ ուղղված լրագրողի գործնական հմտությունների բարելավմանը՝ միջազգային թեմաներ լուսաբանմանելիս:

Ծրագրին դիմելու հայտին, վերջնաժամկետին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Աշխատանքային լեզուն ռուսերենն է: