Thomson Reuters Foundation-ը Լոնդոնում, 2016թ. հուլիսի 11-15-ը կազմակերպում է «Թաբու թեմաների լուսաբանում» դասընթացը:
Դասընթացին մասնակցելու կրթաթոշակի համար կարող են դիմել զարգացող երկրների, ինչպես նաև անցումային երկրների լրագրողները:
Մասնակիցներին կփոխանցվի գիտելիք, թե ինչպես կարելի է անաչառ և առանց զգայական մոտեցումների լուսաբանել ամենազգայուն խնդիրները: Դասընթացի առանձին բաժիններն են՝ պատմելիքի կոնցեպցիան և ուրվագծումը, հարցազրույց վարելու տեխնիկական նրբությունները եւ ինչպես կարելի է բազմաթիվ զրուցակից-աղբյուրներ գտնել՝ զգայուն հարցերի շուրջ խոսելու համար:
Ճամփորդական և սնվելու ծախսերը կփոխհատուցվեն:
Դիմելու վերջնաժամկետն ապրիլի 25-ն է:
Լրացուցիչ տեղեկություններն ու դիմելու ձևը կարող եք գտնել այստեղ (անգլերեն):