«Ամբրելլա միջազգային լրագրողների ցանց» ՀԿ-ն, Medialab.am-ը և The Guardian պարբերականը հայաստանյան լրագրողներին հրավիրում են միջազգային լրագրության վերաբերյալ եռօրյա խորացված դասընթացի։ Դասընթացի նպատակն է զարգացնել լրագրողների՝ միջազգային մամուլին թղթակցելու կարողությունները:

Դասընթացը կվարեն The Guardian-ի խմբագիրներ Ջուդիթ Սոլը (Judith Soal միջազգային փոխխմբագիր) և Մև Շիրլոն (Maeve Shearlaw համայնքային և սոցիալական խմբագիր):

Դասընթացը տեղի կունենա մայիսի 10-12-ը Երևանում:

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2016 թվականի ապրիլի 15-ը:

Մանրամասների եւ հայտն առցանց լրացնելու համար շարունակել այս հղումով: