Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Լրագրության բաժին ընդունվելու համար այսուհետեւ շրջանավարտները կհանձնեն նույն ընդունելության քննությունները, ինչ այլ համալսարանների լրագրության ֆակուլտետներ ընդունվելիս:
Այստեղ մասնագիտական հմտություններին զուգահեռ սովորում են Օտար լեզուներ:
Բաժնում դասավանդում են հայ ժամանակակից լրագրության լավագույն ներկայացուցիչները:
Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Լրագրության բաժնի շրջանավարտներն այսօր աշխատում են Հայաստանի հանրային, «Շողակաթ», «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններում, «Առավոտ», «168 ժամ» թերթերում, «Արմենպրես» լրատվական գործակալությունում, «Ազատություն» ռադիոկայանում, «Սիվիլնեթում», «News.am»- ում եւ երկրի այլ առաջատար լրատվամիջոցներում:
Հասցե` Հայաստան, 0002, Երեւան, Թումանյան փող., շենք 42, 2-րդ մասնաշենք
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 530272 / 2-33; 077.52-83-63; [email protected]
Վ.Բրյուսովի անվան ԵՊԼՀ «Միջազգային լրագություն» գիտաուսումնական կենտրոն