Պուլիտցերյան կենտրոնի եւ Ինտերնյուսի համատեղ կրթաթոշակը նախատեսված է օգնելու զարգացող երկրների լրագրողներին` լուսաբանելու այն թեմաները, որոնք միշտ ցանկացել են, եւ հնարավորություն տալու ավելի լայն` միջազգային լսարան ձեռքբերելու:

Կրթաթոշակին կարող են դիմել հաստիքային լրագրողներն ու ֆրիլանսերները, գրողները, լուսանկարիչները, ռադիոյում աշխատողները, կինոգործիչները եւ մեդիա մասնագետները, որոնք ցանկանում են նյութեր անել իրենց երկրներից:

Դիմողները պետք է լավ տիրապետեն անգլերենին: Հայտը պետք է ներկայացվի անգլերենով:

Ճգնաժամի լուսաբանման պուլիտցերյան կենտրոնը կտրամադրի 5000 ԱՄՆ դոլար ճամփորդական դրամաշնորհ` մեծ կարեւորության թեմաներին եւ տարածաշրջաններին անդրադառնալու համար, որոնք կամ չեն լուսաբանվել, կամ քիչ են լուսաբանվել մեդիայում:

Դիմելու վերջնաժամկետն է 2016 թվականի մարտի 1-ը:

Կրթաթոշակի եւ դիմելու վերաբերյալ մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ: