«Ջամփսթարթ» կազմակերպությունը հրավիրում է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի լրագրողներին սովորելու տվյալների լրագրության դպրոցում:

1 տարի տեւողությամբ 4 մեկշաբաթյա ինտենսիվ դասընթացների ընթացքում մասնակիցները կսովորեն տիրապետել տվյալների վիզուալիզացիայի գործիքներին եւ տեխնիկային, կկարողանան իրենց լրագրողական պատմությունները հարստացնել՝ բարդ տվյալները գրավիչ ներկայացնելով:

Դասընթացները կանցկացվեն Թբիլիսիում: Մասնակիցների կացության ծախսերը կհոգա կազմակերպությունը:

Դպրոցին դիմելու վերջնաժամկետն է 2015 թվականի հոկտեմբերի 28-ը:

Ծրագրի մանրամասներին եւ հայտին կարող եք ծանոթանալ այստեղ: