«Ադամի» մեդիա մրցանակ Արեւելյան Եվրոպայում մշակութային բազմազանության համար

«Ադամի» մեդիա մրցանակը հայտարարում է հայտերի ընդունում 2015 մրցույթի համար եւ քաջալերում ձեզ ուղարկել ինտեգրացիային եւ մշակութային բազմազանությանը վերաբերող ձեր լավագույն ծրագրերը:

Նոր «Ադամի» մեդիա մրցանակի կիզակետում են ԵՄ-ի Արեւելյան գործընկերության երկրների լրագրողները եւ զանգվածային լրատվամիջոցների մասնագետները: ԱԴԱՄԻ-ի նպատակն է նպաստել տարբեր ազգերի, էթնիկ, կրոնական եւ մշակութային ավանդույթների տեր մարդկանց խաղաղ գոյակցությանը:

«Ադամի» մեդիա մրցանակը կպարգեւատրի ակնառու ֆիլմերը, հեռուստատեսային եւ առցանց ծրագրերը: Մրցանակի նպատակն է բարձրացնել մշակութային բազմազանության հանդեպ մեդիա ուշադրությունը եւ աջակցել Արեւելյան Եվրոպայի կինոարտադրողների եւ ծրագրերի տնօրենների շփմանը:

«Ադամի» մեդիա մրցանակ 2015-ը կհանձնվի երեք անվանակարգերում՝

  • Խաղարկային եւ ժամանց
  • Ոչ խաղարկային եւ փաստագրական
  • Նորություններ եւ կարճամետրաժ ոչ խաղարկային

Ուսանողները եւ երիտասարդ մեդիա մասնագետները նույնպես կպարգեւատրվեն Երիտասարդ «Ադամի» մեդիա մրցանակով: «Ադամի» առցանց մրցանակը կշնորհի եւս երկու հավելյալ պարգեւներ՝ ինտեգրացիայի եւ մշակութային բազմազանության թեմայով լավագույն վեբ կայքի եւ առցանց տեսանյութի համար:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2015 թվականի հոկտեմբերի 25-ը:

Մրցույթի մանրամասներին եւ հայտաձեւին կարող եք ծանոթանալ այստեղ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *