Ֆիլմերի մրցույթ «Արեւորդի» փառատոնի շրջանակում

«Արեւորդի» միջազգային բնապահպանական 5-րդ փառատոնն ընդունում է հայտեր 2015թ. ֆիլմերի ծրագրում:

Փառատոնին մասնակցության հայտ կարող են ներկայացնել բնապահպանական խնդիրներին, բնությանը նվիրված ֆիլմերի հեղինակներ, հետազոտող լրագրողներ (հնարավոր թեմաներ՝ վայրի բնություն, ռեսուրսների կայուն կառավարում, շրջակա միջավայր, էկոլոգիա եւ կայուն զարգացում, գյուղատնտեսություն, բնապահպանական կրթություն եւ այլն): Մեկ հայտատուն կարող է ներկայացնել անսահմանափակ քանակությամբ ֆիլմեր:

Փառատոնի 2015թ. մրցութային ծրագրին մասնակցության հայտ կարելի է ներկայացնել հետևյալ անվանակարգերում՝

  • Վայրի բնություն
  • Բնապահպանական խնդրի ստեղծարար լուծում
  • Բնապահպանական իրազեկվածություն
  • «18 -». մինչև 18 տարեկան հեղինակի ֆիլմ

Փառատոնի մրցութային ծրագրին մասնակցել կարող են միայն 2013թ. դեկտեմբերի 31-ից հետո արտադրված ֆիլմերը: Հայտին պետք է կցված լինի ֆիլմի երկխոսությունների տեքստը (dialogue list)` հայերեն եւ անգլերեն լեզուներով:

Լրացված հայտաձեւին եւ ֆիլմին կից անհրաժեշտ է ուղարկել՝

  • ֆիլմի սինոփսիս
  • հեղինակի կենսագրություն
  • հեղինակի լուսանկար
  • առնվազն 3 որակյալ լուսանկար՝ ֆիլմից

Մրցույթի պահանջներին եւ հայտերի ներկայացման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2015թ. հոկտեմբերի 15-ը, խրախուսելի են վերջնաժամկետից վաղ ներկայացված հայտերը:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *