ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը հայտարարում են երեխաների առողջության, սնուցման և խնամքի հիմնահարցերի լուսաբանման լրագրողական մրցույթ:

Նպատակն է  խրախուսել լրագրողներին առավել հաճախ անդրադառնալ երեխաների առողջության և սնուցման հարցերին:

Երեխաների առողջության, սնուցման և խնամքի թեմաների լավագույն լուսաբանման համար սահմանվել են 2 հիմնական (պլանշետներ) և 6 խրախուսական մրցանակներ: 

Մրցանակներին կարող են հավակնել հայաստանյան տպագիր, առցանց և հեռարձակող լրատվամիջոցների աշխատակիցները, ինչպես նաև անկախ լրագրողներ։ Մրցույթին ներկայացված նյութերը պետք է տպագրված կամ հեռարձակված լինեն 2015թ.-ի օգոստոսի 1-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

Նյութերը կարող են ներկայացվել լրագրության հետևյալ ժանրերում՝

  • Հեռուստատեսային նյութ
  • Ռադիոնյութ
  • Տպագիր հոդված
  • Առցանց հոդված
  • Հանրային թղթակցություն/բլոգի հոդված
  • Ֆոտոռեպորտաժ

Հայտերը հարկավոր է ներկայացնել մինչև 2015թ.-ի հոկտեմբերի 10-ը, Վորլդ Վիժն Հայաստանի գրասենյակ (Ռոմանոս Մելիքյան 1, Երևան) կամ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով`նամակը վերնագրելով «լրագրողական մրցույթի հայտ»:

Նամակում հարկավոր է նշել նյութի հեղինակի անունն ու ազգանունը, հեռախոսահամարը և լրատվամիջոցը: Արդյունքները կամփոփվեն մինչև հոկտեմբերի 25-ը:

Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: