Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է որակավորում ունեցող վեբ կայքերի դիզայնի և ծրագրավորման ընկերություններին, ինչպես նաև անհատ ծրագրավորողներին՝ մասնակցելու Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կայքի՝ mediainitiatives.am-ի նոր տարբերակի ստեղծման աշխատանքներին:
Մասնակցության պայմաններն ու հայտի ձևաթերթիկը կարելի է վերցնել այստեղից:
Հետաքրքրված անձանց և կազմակերպություններին խնդրում ենք հայտն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը, ժամը՝ 17:00-ն:
Այլ մանրամասների և հարցերի դեպքում խնդրում ենք կապվել 010 58 36 20 հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային հասցեով: