Վորլդ Վիժն Հայաստանը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը կազմակերպում են երկօրյա դասընթաց լրագրողների համար «Երեխաների սնուցմանն ու առողջությանը վերաբերող հարցերի լուսաբանում» թեմայով:

Ավելի մանրամասն կներկայացվեն հետևյալ հարցերը՝ 

  • Երեխաների առողջության պահպանման քաղաքականությունը,
  • Երեխաների սնուցման և առողջության պահպանման ծրագրերը, ձեռքբերումները և արդի խնդիրները,
  • Ինչպես աշխատել տվյալների հետ,
  • Մուլտիմեդիա գործիքների կիրառում,
  • Լրագրողական էթիկան երեխաների մասին տվյալները լուսաբանելիս,
  • Աշխատանք լուսանկարների հետ,
  • Թեմատիկ աշխատանքների քննարկում:

Կացության և տրանսպորտի հարցերը կհոգա կազմակերպությունը: Դասընթացի վերջում կհայտարարվի թեմատիկ նյութերի ներկայացման մրցույթ:

Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: 

Դասընթացին կարող եք դիմել այստեղ

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2015 թվականի հունիսի 20-ը: