Ընդունվում են հայտեր Վացլավ Հավելի անվան լրագրության կրթաթոշակի համար: Կրթաթոշակի նպատակն է աջակցել մեդիայի ազատություն եւ անկախություն չունեցող երկրների լրագրողներին՝ շարունակելու իրենց գործունեությունը ի նպաստ բազմակարծության:

Կրթաթոշակը Ազատություն ռադիոկայանի եւ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության նախաձեռնությունն է Prague Freedom Foundation-ի եւ Dagmar and Vaclav Havel Foundation VIZE97-ի աջակցությամբ:

Դիմումի հայտը եւ մանրամասները կարող եք գտնել այստեղ: Լրացված հայտերը պետք է ուղարկել [email protected] հասցեին մինչեւ 2015 թվականի մայիսի 31-ը: