«Չայ Խանա»-ն հայտարարում է բնապահպանական թեմայով 3-ից 5 րոպե տեւողությամբ կարճ տեսանյութերի հայտերի ընդունելություն:

Ընդունվում է՝

  • Կարեւոր հարցեր վերհանող, հերոս ունեցող պատմություն
  • Կոնկրետ խնդիր ուսումնասիրող պատմություն
  • Փորձարարական տեսանյութ՝ կարեւոր հարցերի լուսաբանմանը ստեղծարար եւ թարմ մոտեցմամբ
  • Մուլտիմեդիա պատմություն (տեսանյութ, լուսանկար, տեքստ, ինֆոգրաֆիկ)
  • Ֆոտոպատմություն (12-ից 15 լուսանկար)

«Չայ Խանա»-ն ընդունում է միայն պրոֆեսիանալ (ձայն/պատկեր) նյութեր: Տեսանյութերի համար նախատեսված է հոնորար: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայտատուները պետք է լինեն լրագրողներ Հայաստանից, Վրաստանից եւ Ադրբեջանից եւ տիրապետեն ռուսերենին ու անգլերենին:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 12-ը՝ ժամը 18:00-ն: