«Go Group Media»-ն հայտարարում է ընդունելություն «Կովկասյան հեղինակային կուրս» մեդիա դպրոց: 8 ամիս տեւողությամբ ինտենիսվ կուրսը նախատեսված է Հարավային Կովկասի ցանկացած շրջանի երիտասարդ (մինչեւ 30 տարեկան) լրագրողների համար, ովքեր որոշակի փորձ ունեն եւ ցանկություն` խորացնելու իրենց մասնագիտական գիտելիքները եւ ձեռքբերելու նոր գործնական հմտություններ:

8 ամիսների ընթացքում ուսանողները կսովորեն վավերագրական ֆիլմի եւ ֆոտոպատմության ժամանակակից հայեցակարգերը: Նրանք կսովորեն նաեւ վերլուծել հակամարտությունը եւ գրել այդ թեմայով:

«Կովկասյան հեղինակային կուրս» մեդիա դպրոցը եզակի կուրս է, որը ներառում է ինտենսիվ դասընթացներ ինչպես իրական, այնպես էլ օնլայն ռեժիմում եւ ուսանողներից չի պահանջում թողնել իրենց աշխատանքը սովորելու ընթացքում:

11 լրագրողները, որոնք կընտրվեն մրցույթի արդյունքում, կուրսի ավարտին պետք է ներկայացնեն 3 պրոֆեսիոնալ աշխատանք` վավերագրական ֆիլմ, ֆոտոպատմություն «նոր մեդիա» ժանրում եւ էսսե-հետազոտություն հակամարտության թեմայով (քաղաքական, կրոնական, էթնիկ, գենդերային կամ այլ):

Ուսման ընթացքում ուսանողները կապահովվեն անհրաժեշտ տեխնիկայով` լուսանկարչական ապարատով եւ տեսախցիկով:

Ուսումն անվճար է: Շրջանավարտները կստանան վկայականներ: Ուսուցումը ռուսերեն է: Ռուսերենի միջին մակարդակի իմացությունը բավարար է, ռուսերեն լավ գրել կարողանալը պարտադիր չէ:

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է մինչեւ 2015 թվականի ապրիլի 15-ը մոտիվացիոն նամակ, ինքնակենսագրական (CV) եւ երկու երաշխավորագիր ուղարկեն [email protected] հասցեին:

Հավելյալ տեղեկություններ կարող եք գտնել դպրոցի կայքում: