Մարտի 6-ին, ժամը 18:30-ին Հանրային լրագրության ակումբում (Սարյան 30) տեղի կունենա«Լուսանկարչության «այբուբեն»» թեմայով միջոցառում:

Սիրո՞ւմ եք լուսանկարել, ֆիքսել Ձեր շուրջը տեղի ունեցող հետաքրքիր պահերը և ցանկանո՞ւմ եք ծանոթանալ լուսանկարչության պարզ կանոններին՝ ավելի որակով լուսանկարներ ստանալու համար, ապա այս վարպետաց դասը Ձեզ համար է:

Միջոցառման վարող-հյուր՝ Աշխեն Դավթյան, ֆոտոժուռնալիստ:

Դասընթացի ընթացքում ծանոթացում կլինի լուսանկարչության պարզ, կարևոր կանոններին, կքննարկվեն ներկա մասնակիցների կողմից կատարված լուսանկարները:
Դասընթացը նախատեսված է ուսանողների, հանրային թղթակիցների համար:

Մուտքն ազատ է: Մանրամասներին ծանոթանալու և Ձեր մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք

Զանգահարել՝ +37460 505 898, +37499 755 898 կամ գրել՝ [email protected]: