Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է ոչ ֆորմալ կրթությամբ զբաղվող կազմակերպություններին, պատանիների հետ աշխատող կառույցներին եւ ուսումնական կենտրոններին՝ մասնակցելու մեդիագրագիտության դասավանդման վերապատրաստման դասընթացին:

Դասընթացը տեղի է ունենալու փետրվարի 17-19-ը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Մեդիագրագիտությունը մեդիայի աշխատանքը հասկանալու, մեդիայի բովանդակությունը վերլուծելու, դրանից օգտվելու հմտությունն է, որ օգնում է ավելի գրագետ մեդիա սպառող լինել ու կողմնորոշվել ինֆորմացիոն հոսքերում:

Եռօրյա դասընթացի մասնակիցները կծանոթանան մեդիայի աշխատանքի սկզբունքներին, էթիկական ու օրեսնդրական կարգավորումներին, ձեռք կբերեն մանիպուլյացիաները տարբերելու, տեղեկությունը քննադատաբար վերլուծելու հմտություններ: Նրանք նաեւ կստանան ՄՆԿ-ի հրատարակած «Մեդիագրագիտություն» ձեռնարկը՝ մուլտիմեդիա նյութերով, որը կօգնի գիտելիքն ու հմտությունները հետագայում փոխանցել իրենց կազմակերպության շահառուներին: Դասընթացն իրականացվում է «Մեդիան քաղաքացիների իրազեկված մասնակցության համար» ծրագրի շրջանակում՝:

Հետաքրքրված կազմակերպությունները կարող են ուղարկել իրենց ներկայացուցչի ինքնակենսագրությունը [email protected] էլ փոստի հասցեին, դիմումների վերջնաժամկետը փետրվարի 12-ն է: Մանրամասների համար կարող եք զանգահարել 095583624:

Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: