Քանի որ աշխատանքս կապված է ինտերնետի հետ, օրվա մեծ մասն անցկացնում եմ Ինտերնետում, հետեւաբար տեղեկատվություն հիմնականում ստանում եմ այդտեղից։ Բացի այդ՝ իմ կարծիքով՝ Ինտերնետն այժմ տեղեկատվություն ստանալու ամենաարդի միջոցն է: Թեեւ հայկական համարյա բոլոր կայքերում լուրերը կրկնվում են, կարողանում եմ գտնել մեկ-երկու լուր, որոնք տարբերվում են մնացածից: Հայկական կայք ասելով հասկանում եմ առաջին հերթին գրագետ հայերեն լեզվով կայք, որն, իհարկե, կարող է ունենալ նաեւ այլ լեզուներով տարբերակներ, բայց հայերենը պարտադիր է:
Բացվում են լրատվական կայքեր կամ պորտալներ, որոնք առաջին հայացքից նյութերով լցված են թվում, բայց արդյոք ճի՞շտ եւ լու՞րջ է մտնել մի կայք, որտեղ բոլոր նյութերը վերցված են տարբեր արտասահմանյան, մասնավորապես ռուսական կայքերից: Այդպիսի դեպքերում ավելի հետաքրքիր է օգտվել հենց աղբյուրներից: Աշխատանք բացարձակապես չի տարվում կայքերն ակտիվ պահելու համար:
Կայքերի մյուս ընդունված մոտեցումն է, երբ ամեն բաժնում մի քանի նյութ է դրվում եւ թարմացվում է շատ հազվադեպ: Կայքերը պետք է դինամիկ լինեն, նույնիսկ այն կայքերը, որոնք նեղ մասնագիտական են, պետք է առնվազն ամիսը մեկ թարմացվեն եւ ունենան հարց ու պատասխանի տեղ: Լինում են կայքեր, որոնց էլ. փոստը բացարձակ չի համապատասխանում կայքին: Երբեմն կայքը շատ նման է լինում մեկ այլ կայքի՝ թե՛ դիզայնով, թե՛ նյութերով: Ուշադրություն է պետք դարձնել դիզայնին եւ հարմարավետությանը:
Իրինա Թովմասյան
«Հեքիաթն է կանչում» հաղորդաշարի հաղորդավարուհի, Heqiat.am կայքի հիմնադիր, շուկայագետ
Համալսարանը՝ «Ինտերլինգվա» լեզվագիտական համալսարան, Գիտությունների ազգային ակադեմիա
Դպրոցը՝ N 132, 149, Ժուոնալիստի Պատանի Դպրոց
Սիրելի երաժշտությունը՝ ջազ, օպերա, փոփ
Սիրելի գրքերը՝ «Մարտին Իդեն», «Սեւ եւ կարմիր»
Սիրելի ֆիլմերը՝ «Կյանքը հրաշալի է»
Սիրելի սպորտաձեւը՝ “wind-serfing”, հեծանվավարություն, լող
Սիրելի արտահայտությունը՝ Don’t cry when the sun is gone, because the tears won’t let you see the stars (Violeta Parra)