2021.06.23,

Ստուգված է

Շուշիի հրավառությունը ընտրություններին ՔՊ հաղթանակի օրը չէր

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Վճիռ՝ կեղծ լուր

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո ֆեյսբուքյան մեծ լսարան ունեցող մի քանի օգտատերեր տեղադրեցին Շուշիի բերդի լուսանկարը։ Դրանում Երևում էր Շուշիի բերդում արված հրավառություն, բերդի վրա՝ ադրբեջաներեն «Շուշա» գրությունը և Ադրբեջանի դրոշը։ Ըստ այս ֆեյսբուքյան հրապարակման «Փաշինյանի կուսակցության հաղթանակի հետ կապվող» այս լուսանկարը իրականում հին է, հրավառությունը եղել է այլ օր և այլ առիթով։

Ի՞նչ էին պնդում օգտատերերը

Հայաստանում հունիսի 20-ի ընտրությունների նախնական արդյուների հրապարակումից հետո Ֆեյսբուքում տարածվեց Շուշիի բերդի լուսանկար․ դրանում երևում էր Ադրբեջանի դրոշը և հրավառություն, ինչը նաև կապվում էր Փաշինյանի հաղթանակի հետ։

Նկարը տարածել էր երաժիշտ Միքայել Ոսկանյանը, նշել «Քաղաքացիական պայմանագրի» քվեաթերթիկի համարը ու գրել՝ «3 քվեարկածներ, տեսե՛ք ինչին եք քվեարկել….»։ Այս գրառումը ունի մոտ 1200 կիսում։

Շուշիի հրավառության մասին նույն օրը գրել էր նաև լրագրող Նաիրի Հոխիկյանը։ Նա թեև լուսանկարը չէր տարածել, բայց գրել էր՝ «Շուշիում հրավառություն են արել թշնամիները։ Նրանք էլ են ուրախ, որ վերարտադրվում է Նիկոլը»։ Այս հրապարակումը ունի մոտ 2400 կիսում։

Հոխիկյանի գրառումը Ոսկանյանի հրապարակած լուսանկարով տարածել են մի շարք կայքեր՝ 7or.am, lurer.com, blognews.am, mamul.amasekose.ammeganews.am։ Այն նաև տարածվել է ֆեյսբուքյան էջերում և խմբերում։

Լուսանկարը հին է

Տարածվող լուսանկարը հին է․ Շուշիում իսկապես հրավառություն եղել է, բայց այլ օր և այլ առիթով և այն կապ չունի Փաշինյանի թիմի հաղթանակի հետ։ Ստեփանակերտի մեր աղբյուրներից նաև պարզեցինք, որ հունիսի 20, լույս 21-ի գիշերը նրանք հրավառություն չեն նկատել։

Լուսանկարը վերցված է մայիսի 12-ին Մեհրիբան Ալիևայի՝ Ինստագրամում հրապարակած տեսանյութից։ Ադրբեջանի նախագահը և նրա կինը այդ օրը Շուշիում էին՝ մասնակցելու “Khari bulbul” երաժշտական փառատոնի բացմանը։

Ստացվում է, որ տարածված լուսանկարը հին է։ Նկարում պատկերված հրավառույթունը Շուշիում եղել է, բայց այլ օր և այլ առիթով և այն կապ չունի Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի հետ։

Արշալույս Բարսեղյան

Այս հոդվածը պատրաստվել է Փաստ-մետրի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *