սիրիայից վարձկաններ Ղարաբաղում

Արցախյան պատերազմի մեկնարկից օրեր անց Հայաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը և Իրանը հայտարարեցին, որ Սիրիայից վարձկաններ են տեղափոխվել Հարավային Կովկաս: Տեղի աղբյուրները վկայակոչելով՝ Թուրքիայի կողմից աջակցություն ստացող վարձկանների մասին լուրը լուսաբանեցին աշխարհի առաջատար լրատվամիջոցները։ 

Անկարան և Բաքուն բազմիցս և կտրականապես հերքեցին այս մեղադրանքները:

Բայց լրագրողների և հետազոտողների կողմից ձեռք բերված բազմաթիվ վկայություններն ու վիզուալ ապացույցները տեղ չեն թողնում հերքելու սիրիացի մարտիկների տեղափոխման փաստը։ Հավաքելով և համատեղելով ապացույցները ՝ Media.am- ը վերակառուցել է այն ուղին, որով անցել են վարձկանները Հարավային Կովկաս հասնելու համար:

Կարդացեք ավելի մանրամասն այն մասին, թե ինչպես տեղորոշված պատկերներն ու վկաների պատմությունները օգնեցին ապացուցել, որ պատերազմը սկսվելուց մի քանի օր առաջ Թուրքիայի կողմից ֆինանսովորվող զինյալները տեղափոխվել են Հյուսիսային Սիրիայից Ադրբեջան:

Նախագիծը arcgis-ում դիտել կարելի է ԱՅՍՏԵՂ։