2020.08.07,

Ստուգված է

Լրատվականները խառնեցին Լաս Վեգասն ու Հոլիվուդը

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող, սկսնակ նշանագետ

Օգոստոսի 6-ին Armenia TV-ն հայտնեց, որ Հոլիվուդյան փառքի ճեմուղում կհայտնվի երգիչ Արման Հովհաննիսյանի անվանական աստղը։ Ըստ հաղորդավարի՝ Արման Հովհաննիսյանը «նման պատվի արժանացած առաջին հայն է»։ Հաղորդվեց նաև, որ աստղը կտեղադրվի Հայաստանի անկախության օրը։

Այս տեղեկությունը սխալ էր․ Արման Հովհաննիսյանի աստղը չի տեղադրվելու Հոլիվուդյան հայտնի փառքի ճեմուղու վրա։ Խոսքը մեկ ուրիշ՝ փառքի ճեմուղին նմանակող տարածքի մասին է, որը կոչվում է Լաս Վեգասի աստղերի ճեմուղի (Las Vegas Walk of Stars)։   

Հոլիվուդի փառքի ճեմուղին Լաս Վեգասի աստղերի ճեմուղու հետ շփոթել էր Armenia TV-ի  «Ժամը»-ի մեկնաբանը, սակայն ռեպորտաժում ներկայացվում էր ճիշտ տեղեկությունը։ Մասնավորապես, հեռուստաընկերությունը հեռարձակել էր Լաս Վեգասի աստղերի ճեմուղու նախագահի հայտարարությունը։

Armenia TV-ի կայքում տեղադրված ռեպորտաժում չկա հաղորդավարի սխալ արտահայտությունը, սակայն Արման Հովհաննիսյանը իր էջում տեղադրել է հեռուստացույցից ձայնագրած՝ «Հոլիվուդի փառքի ճեմուղի» արտահայտությամբ տարբերակը ու ներառել էր Հոլիվուդի մասին հիշատակումը։  

Լրագրողները չտարբերեցին «փառքի ճեմուղին» և «աստղերի ճեմուղին» 

Երգիչ Արման Հովհաննիսյանը, որը իր էջում տարածել էր իր մասին ռեպորտաժի՝  հեռուստացույցից ձայնագրած եթերը, որտեղ ճիշտն ու սխալը խառնած էր իրար, Walk of stars անգլերեն անվանումը հայերենով ներկայացրեց որպես «Փառքի ճեմուղի»։

«2020 թվ. սեպտեմբերի 21 ին ՝ ՀՀ անկախության 30-րդ տարեդարձին, Լաս Վեգասում՝ Փառքի ծառուղում, կտեղադրվի իմ անվանական աստղը»,- գրել է երգիչը։

Սա սխալ թարգմանություն է, որը շփոթմունք է առաջացնում, ստիպելով մտածել, որ խոսքը հայտնի Հոլիվուդյան փառքի ճեմուղու մասին է։ 

Իրականում, Լաս Վեգասի աստղերի ճեմուղին հիմնադրվել է 2004 թվականին՝ Հոլիվուդյան փառքի ճեմուղու հիմնադրումից ավելի քան 40 տարի անց։ 

Մի քանի լրատվականներ իսկապես շփոթեցին երկու ճեմուղիները։ Այդպես, Newarmenia.am-ը գրեց, թե «Հոլիվուդի փառքի ճեմուղում կտեղադրվի երգիչ Արման Հովհաննիսյանի անվանական աստղը»։

Արման Հովհաննիսյան Ֆեյսբուք

Նույն տեղեկությունը տարածեց նաև Artsakhpress.am-ը։ 

Երկու լրատվականն էլ հոդվածի վերնագրում գրել էին «Հոլիվուդի փառքի ճեմուղում», իսկ հոդվածի տեքստում՝ «Լաս Վեգասի Հոլիվուդի փառքի ճեմուղում»։ Լաս Վեգասը գտնվում է ԱՄՆ Նևադա նահանգում, իսկ Հոլիվուդը՝ Կալիֆորնիայում։ 

Կային լրատվականներ (օրինակ՝ Tert.am-ը), որ քաղաքի անունը ճիշտ էին գրել, բայց «walk of stars» բառակապակցությունը միևնույնն է թարգմանել էին որպես «փառքի ճեմուղի»։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *