Լրագրողների, խմբագիրների, օպերատորների, մոնտաժողների, էջադրողների և ընդհանրապես լրատվամիջոցների աշխատակիցների մեծ մասն այս օրերին աշխատում են տնից: Հաշվի առնելով աշխատանքի նրբությունները, ոմանց հաջողվել է մինի խմբագրություններ, ձայնագրման և մոնտաժի հարմարություններ ստեղծել տնային միջավայրում:
Տանը չհարմարվող և դատարկ խմբագրություններում աշխատողներ ևս կան: Բոլորին միավորում է լսարանի հետ անմիջական կապն և տեղեկատվությունն առաջինն ու համակողմանին ներկայացնելու ցանկությունը:
Կան լրագրողներ, որ շարունակում են աշխատել փողոցներում, հետևում են ազատ տեղաշարժումը սահմանափակող պահանջի կատարմանը, այս իրավիճակում ոստիկանների աշխատանքին, խանութներում ապրանքների հնարավոր թանկացմանը:
Նրանք հսկում և միաժամանակ տեղեկացնում են դրսում կատարվող այն ամենի մասին, ինչն այսօր անհրաժեշտ է տներում մեկուսացած քաղաքացիներին:
Media.am-ի խնդրանքով լրագրողները լուսանկարել են իրենց նոր աշխատանքային պայմանները: Շարքը շարունակելի է:
Դուք էլ կարող եք դառնալ մեր հաջորդ շարքի մասնակիցը, եթե լուսանկար ուղարկեք [email protected] էլեկտրոնային հասցեին:
Անի Գրիգորյան, լրագրող, ՍիվիլՆեթ, գլխավոր խմբագիր-FIP փաստերի ստուգման հարթակ
Նիկոլայ Թորոսյան, խմբագիր, PanArmenian.net
Տիրայր Մուրադյան, լրագրող- Հետք
Լենա Բադեյան, լրագրող, Հանրային Ռադիո

Լրագրողը ռադիոեթերի համար ձայն է կարդում
Արեն Մելիքյան, լրագրող- Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Լիլիթ Դեմուրյան, լրագրող, Արմենպրես
Սևակ Մամյան, խմբագիր- Ինֆոկոմ

Սևակն այս օրերին աշխատում է Երևանից հեռու՝ ծննդավայր Նոյեմբերյանում
Սառա Խոջոյան, լրագրող, Բլումբերգ, Հայաստանի թղթակից

Սառան աշխատում է տանը` միաժամանակ համակարգելով երեք երեխաների առօրյան:
Վոլոդյա Պետրոսյան, փոխխմբագիր, Առավոտ օրաթերթ
Արշալույս Բարսեղյան, լրագրող, Media.am
Նորայր Շողիկյան, լրագրող, Արմենպրես
Նելլի Դանիելյան, լրագրող, Սպուտնիկ Արմենիա

Մայր և որդի: Եթե հայրն էլ միանա՝ Հովհաննես Շողիկյանը, տունը կդառնա իսկական խմբագրություն:
Համլետ Առաքելյան, հաղորդավար- Հանրային ռադիոյի Երիտասարդական ալիք
Գայանե Ասրյան