Ինտերնետում հոդվածի հաջողության համար վերնագիրը գործի կեսն է: Շատ դեպքերում հենց միայն վերնագիրն են ընթերցում կամ սոցիալական ցանցում վերնագրից են որոշում՝ անցում անել կայք ու կարդալ հոդվածը, թե ոչ: Սակայն դիպուկ, հնարամիտ ու գրագետ վերնագիրը մեկ բան է, շփոթեցնողն ու սենսացիոնը՝ մեկ այլ:
Այս թեստը որևէ մեկին վիրավորելու նպատակ չունի: Ներկայացված վերնագրերը վերցված են հայաստանյան լրատվական կայքերից: Առաջարկում ենք գուշակել վերնագրերի հեղինակ խմբագրություններին ու ստուգել հայաստանյան ինտերնետային լրատվական դաշտի մասին ձեր գիտելիքները:
Գեղամ Վարդանյան