Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
journalists

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է: Այն տոն է և առիթ հիշելու, որ ազատ լինելը մեծ պատասխանատվություն է ու ամենօրյա պայքար:

2017-ին Մամուլի ազատության համաշխարհային օրվա թեման է՝ «Քննադատական միտքը օրհասական ժամանակներում»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն իր ուղերձում նշել է. «Լրագրողները գնում են ամենավտանգավոր վայրերը՝ լսելի դարձնելու ձայն չունեցողների ձայնը»:

Հայաստանում լրագրողները լարված են աշխատում ոչ միայն ճգնաժամային իրավիճակներում: Ընտրությունները, Էլեկտրիկ Երևանի ընդվզումը, ապրիլյան պատերազմը, Երևանում ՊՊԾ գնդի գրավման դեպքերը՝ լրագրողների համար վտանգավոր ու պատասխանատու աշխատանքի օրեր են եղել: Բայց  քննադատական միտքն ու արագ կողմնորոշվելու ուժը ոչ պակաս կարևոր էր առօրյա աշխատանքում:

Մամուլի ազատության համաշխարհային օրը խորհրդանշում է լրագրողների անխափան աշխատանքն ու բազմաձայնության երաշխավորումը:

Այդ օրվա մասին սոցիալական մեդիայում գրառումներ կատարելի օգտագործվող հեշթեգերն են #pressfreedom-ն ու  #WPFD2017-ը:

Գեղամ Վարդանյան
Լուսանկարները՝ Սոնա Քոչարյանի