Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է: Այն հռչակել է Միացյալ ազգերի կազմակերպությունը 1993 թվականին:
2015-ին Մամուլի ազատության համաշխարհային օրվա թեման է «Թող լրագրությունը ծաղկի. դեպի բարելավված լրագրություն, գենդերային հավասարություն եւ մեդիայի ապահովություն թվանշային միջավայրում»:
Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, այս տարի կենտրոնանում է որակյալ լրագրության, մեդիայում գենդերային անհավասարության եւ թվանշային միջավայրում լրագրողների անվտանգության խնդիրների վրա:
Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված գրառումներին սոցիալական մեդիայում կարելի է հետեւել #WPFD #WPFD2015 եւ #pressfreedom հեշթեգերով:
Media.am-ը Storify-ի օգնությամբ ներկայացնում է սոցիալական մեդիայի արձագանքը Մամուլի ազատության համաշխարհային օրվան:
Գեղամ Վարդանյան