ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերի կառավարման լիազորությունը կվերապահվի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ այս խնդիրը բազմիցս արծարծվել է մշակույթի գործիչների և մտավորականության կողմից։ Այժմ ալիքը հնարավորություն է ստանում իրականացնել առանձին ծրագրային քաղաքականություն, ինքնուրույն որոշել հաղորդումների թեմատիկ ուղղվածությունը` բավարարելով հանրության բոլոր շերտերի հոգևոր-մշակութային պահանջմունքները։
«Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերության» 2011 թվականի բյուջեի ապահովումը կիրականացվի 2011 թվականի պետբյուջեի «Հեռուստատեսային ծառայություններ» ծրագրի միջոցների հաշվին՝ մինչեւ 73245400 դրամի սահմանում: