Header

2011.01.12,

Նյուսրում

Եհովայի վկաները դատական հայց են ներկայացրել Գեւորգ Ալթունյանի դեմ

Mobile

ՀՀ-ում «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունն ու մի շարք քաղաքացիներ հայց են ներկայացրել Հանրային հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդաշարի հեղինակ Գեւորգ Ալթունյանի դեմ: Հայցադիմումը վերաբերում է «Տեսանկյուն» հաղորդաշարի նոյեմբերի 11-ի թողարկմանը, որի ընթացքում Գեւորգ Այթունյանն անդրադարձել էր նոյեմբերի 8-ին Սեւանում սեփական ծնողներին խոշտանգելով սպանող Արման Խաչիկի Թորոսյանին։ Վերջինիս մասին նրա հարեւանները պնդել էին, որ նա Եհովայի վկա է, ու իրենք լսել են, թե ինչպես էր սպանությունը կատարելուց հետո բնակարանից փախուստի պահին ասում՝ «Ես կատարում եմ Եհովա Աստծու հրամանները։ Իմ հայրը Եհովա Աստվածն է։ Ես նրա հրամանով սպանում եմ սատանաներին եւ առաջին սատանաներին արդեն սպանել եմ»։ Սրան էր անդրադարձել հաղրոդավարը:

Հեղինակային հաղորդման մեջ նաեւ քննադատություն է եղել ընդհանրապես աղանդների հասցեին, մասնավորապես օգտագործվել են «աղանդավորների ոհմակներ», «եհովականներ կամ այլ զահրումարներ» արտահայտությունները։

Հայցվորները դատարանին խնդրում են. «Պատասխանող հեռուստաընկերությանը պարտավորեցնել անհապաղ հերքել հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորող»՝ «Տեսանկյուն» հաղորդաշարի ընթացքում տարածված այն հաղորդագրությունը, թե իր ծնողների սպանության մեջ մեղադրվող Արման Թորոսյանը Եհովայի վկա է։ Նաեւ խնդրել են պարտավորեցնել «անհապաղ հրապարակայնորեն ներողություն խնդրել վերոհիշյալ սուտ տեղեկությունը տարածելու համար»:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *