«Սոցիոսկոպ» հասարակական կազմակերպությունը հրապարակել է «Ինչու՞ է մարդու իրավունքների օրակարգն այդքան գրավիչ աջական խմբերի համար» հոդվածը։
Հոդվածի հեղինակ, հետազոտող Նվարդ Մարգարյանն ասում է, որ Հայաստանում պահպանողական խմբերը ունեն բավականաչափ մեծ ռեսուրսներ ինչպես ավանդական մեդիայում, օրինակ հեռուստատեսությունում, այնպես էլ սոցիալական մեդիայում։