Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
Ուկրաինական Լրագրողական հետաքննությունների կենտրոնի լրագրող Օլեգ Բատուրին

Ուկրաինական Լրագրողական հետաքննությունների կենտրոնի լրագրող, Կախովկա քաղաքի բնակիչ Օլեգ Բատուրինին ռուսաստանյան զինվորականները առևանգել էին մարտի 12-ին և ութ օր պահել գերության մեջ։ Օլեգ Բատուրինը ստիպված էր լքել Խերսոնի մարզը, որը շարունակում է գտնվել ՌԴ զորքերի հսկողության տակ։ 

Նա պատմում է իր գերության, խոշտանգումների ու վախի մթնոլորտի մասին։ Նաև անհնարինության՝ զբաղվելու լրագրությամբ, երբ չկա ինտերնետ ու հեռախոսային կապ և մարդիկ պարզապես անհետանում են կամ ճնշումների տակ ստիպված համագործակցում զավթիչների հետ ու մասնակցում քարոզչական տեսնյութերում։