Ռուս-ուկրաինական պատերազմը ուկրաինացի լրագրողներին ինչ-որ իմաստով դարձել է ռազմական փորձագետներ։ Բոլորը փորձում են տարբերակել զենքի տեսակները, կարդալ քարտեզները, օգտագործել տվյալների բազաները։ Այդպես է բնութագրում այսօրվա իրենց աշխատանքը ուկրաինացի լրագրող, տվյալների վերլուծաբան Յուրի Մալախովը։
Նա texty.org.ua կայքի հատուկ նախագծի տվյալների վերլուծաբան է։ Կայքը ներկայացնում է ռուսական ապատեղակատվության ալիքների ծավալը, պատումները, ժամանակացույցը։ Տվյալների լրագրությունը օգնում է դիմադրել ռուսական ապատեղեկատվությանը, որը հիմնականում օգտագործվում է արդարացնելու համար ռուսական զորքերի ռազմական գործողությունները Ուկրաինայում։
Գեղամ Վարդանյան