Շահումով խաղերի գովազդի արգելքի հնարավոր ազդեցությունը բովանդակության վրա

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Շահումով խաղերի գովազդը սեպտեմբերից կարգելվի։ Լրատվական ռադիոյի տնօրեն Դավիթ Խումարյանի կարծիքով, այդ արգելքի պատճառով ցանցային գովազդի շուկան կկորցնի շրջանառության 40%-ը, ռադիոները՝ 30%, իսկ հեռուստատեսությունը մոտավորապես 20%-ը։




Ըստ Դավիթ Խումարյանի, այս արգելքի պատճառով լրատվամիջոցներում կրճատումներ են լինելու և այն բովանդակության վրա բացասական է ազդելու։

«Մարդիկ, որ այդ օրենքները գրում են, ամենայն հավանականությամբ մտածում են, դե ի՞նչ տարբերություն, միևնույնն է Հայաստանում մեդիան շուկայից չի սնվում։ Հետևաբար ի՞նչ տարբերություն՝ 2 գովազդ այս կողմ, 2-ը՝ այն կողմ։ Միևնույնն է կան հիմնադիրներ, կան սեփականատերեր, կան գաղտնի սեփականատերեր, որոնց դեմ նրանք անհաջող պայքարում են։ Ու այսպես թե այնպես այդ լրատվամիջոցներն ապրելու են ու դրանից խնդիր չի առաջանալու։ Բայց Հայաստանում կա մի քանի լիովին անկախ լրատվամիջոց, որը փորձում է շուկայից ապրել կամ դրամաշնորհներով է աշխատում։ Հիմա շուկայից էլի «փող հանելով» ավելացնելու եք դրամաշնորհային մեդիաների շահառուներին կամ նրանց մի մասին ուղղորդելու եք դեպի ֆինանասաքաղաքական կենտրոններ ու որ իրենք փորձեն ինչ-որ միջոցներ հայթայթել։ Ինչը բացարձակ չի առողջացնում մեդիա տիրույթը»,- ասում է Դավիթ Խումարյանը։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *